Հայ ըմբիշները 25 մեդալ են նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում – Armenia Today

Տալլինի միջազգային մրցաշարում հայ ըմբիշները թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղերը՝ նվաճելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Ազատ ոճի ըմբիշներից չեմպիոն են դարձել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ): Արծաթե մեդալներ են նվաճել Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ), բրոնզ՝ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտում հաղթողներ են դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ): Փոխչեմպիոններ են դարձել Յուրիկ Հովեյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Ռուբեն Գևորգյանը (97 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Սուքիասյանը (63 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ):

Փետրվարի 6-9-ը Էստոնիայում անցկացվել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար, որին մասնակցել են 14 երկրների ըմբիշներ:

Leave a Comment