9 փետրվարի 2026 – 11:34 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ,
Փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանաի փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան: Նա կժամանի տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ