Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին կժամանի Հայաստան, Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին կժամանի Հայաստան, Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներԱմերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Հայտնում են ՀՀ կառավարությունից:

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով  Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ,

փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։

 

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելելու է Հայաստան և Ադրբեջան։

Leave a Comment