Եվրոպան փորձում է վնասել Ռուսաստանի և Հարավային Կովկասի համագործակցությանը. Լավրով

Եվրոպան բացահայտ փորձում է վնասել Ռուսաստանի Դաշնության և Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՆՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եվրոպան շարունակում է փորձել իր մոտեցումները պարտադրել Եվրասիական մայրցամաքում, փորձում է խանգարել, բացահայտ վնասել Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների, մեր և մեր ընկերների Հարավային Կովկասի միջև բնական համագործակցության գործընթացներին»,-ասել է դիվանագետը։

Leave a Comment