Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային Ալիջանի(Մարգարա) անցակետի համար նախապատրաստական աշխատանքները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Իգդիրի նահանգապետ Մ. Ֆիրաթ Թաշոլարը ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքները և ստացել է վիճակի թարմացում։
Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։
