«Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել Վենսին՝ գերիների վերադարձի հարցում նրա ներգրավման ակնկալիքով

«Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել Վենսին՝ գերիների վերադարձի հարցում նրա ներգրավման ակնկալիքով

9 փետրվարի 2026 – 11:02 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, որը փետրվարի 9-ին ժամանելու է Հայաստան:

«Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է»,-ասվում է նամակում:

Նշվում է, որ Վենսի այցը Հայաստան տեղի է ունենում հայ ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։

«Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը։

Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը ՀՀ ներքին կյանքին։

Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։

Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին և հետամուտ է ընդդիմությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանաի փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան:

Leave a Comment