Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա շաբաթվա ընթացքում. Bloomberg – Armenia Today

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հնարավոր է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իշխող Լեյբորիստական կուսակցության աղբյուրները։

Նման խոսակցությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում Փիթեր Մանդելսոնի նշանակումը, ով մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ ընկերություն է արել: Այս պատմությունն արդեն հանգեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսուինիի հրաժարականին, որը փետրվարի 8-ին վայր էր դրել իր լիազորությունները:

Ըստ Bloomberg-ի՝ իշխող Լեյբորիստական կուսակցության մի շարք պատգամավորներ զարմացած են մնացել, որ Սթարմերը նախկինի պես պահպանում է իր պաշտոնը, չնայած այն հանգամանքին, որ հենց նա է թույլատրել Մանդելսոնին դեսպան նշանակել: Ինչպես նշել է գործակալությունը, Դաունինգ սթրիթ 10-ի գրասենյակի որոշ աշխատակիցներ մասնավոր կարգով կոչ են անում կառավարության անդամներին համոզել վարչապետին հրաժարական տալ, կամ էլ իրենք դուրս կգան նախարարների կաբինետից՝ նրա հեռանալը հրահրելու համար: Նախարարներից մեկի խորհրդականի խոսքով՝ հավանականությունը, որ Սթարմերը առաջիկա շաբաթ կմնա աթոռին, կազմում է 50/50:

Գործակալությունն ընդգծել է, որ պաշտոնը պահպանելու համար Սթարմերը կարող է առաջարկել կառավարություն վերադառնալ իր նախկին տեղակալ Անջելա Ռեյներին, որն անցյալ տարվա սեպտեմբերին լքել էր գործադիրը՝ Անգլիայի հարավում բնակարան գնելիս դրոշմանիշային վճարը չվճարելու սկանդալի լույսի ներքո:

Leave a Comment