Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը․ Թանդիլյանը՝ Վենսին



Tert.am-ը գրում է.


«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիվանագիտական ճանապարհով նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ խնդրելով միջնորդել Բաքվի բանտերում պահվող հայերի ազատ արձակման հարցում։



«Հարգելի՛ պարոն փոխնախագահ,

«Ապրելու երկիր» կուսակցության անունից ցանկանում եմ մեր հարգանքի հավաստիքը հղել Ձեզ՝ Հարավային Կովկասում Ձեր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ։ Ձեր այցը Հայաստան և Ադրբեջան նշանակալի պահ է ամերիկյան արտաքին քաղաքականության համար՝ այս անկայուն տարածաշրջանում և վճռորոշ հանգրվան՝ նրա ապագայի տեսանկյունից՝ անցած տարի հաստատված խաղաղության շրջանակներին հետևելու համատեքստում։ Ձեր այցը նաև եզակի հնարավորություն է ընձեռում լուծելու մի մարդասիրական խնդիր, որը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը։


Մեր կուսակցությունը սերտորեն համագործակցել է Ռուբեն Վարդանյանի՝ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասերի, ձեռնարկատիրոջ և նվիրված քրիստոնյայի հետ, ով մինչ օրս պահվում է Բաքվի բանտում՝ 19 այլ հայերի հետ միասին։ Այդ անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում ծառայել են իրենց համայնքներին, ենթարկվում են ծանր փորձությունների, որոնք բնութագրվում են «ցուցադրական դատավարություններով» և համակարգային մեկուսացմամբ։

Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես պարոն Վարդանյանի գործընկեր, այլև որպես մայր և որպես մեկը, ով կիսում է Ձեր խորը նվիրվածությունը արդարության, ողորմածության և հալածվածների պաշտպանության քրիստոնեական արժեքներին։ Այս մարդկանց ծանր վիճակը ոչ միայն քաղաքական վեճի առարկա է, այլև խորը բարոյական ճգնաժամ, որը հարվածում է արժանապատվության և արդարության քրիստոնեական իդեալներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment