«Մեծ ծավալով աղ ենք օգտագործել, որի պատճառով ունենք փոսեր». Տիգրան Ավինյան

«Մեծ ծավալով աղ ենք օգտագործել, որի պատճառով ունենք փոսեր». Տիգրան Ավինյան

«Ձնամաքրման աշխատանքներից հետո առաջացած մեծ ծավալով ավազ կա փողոցներում, ի՞նչ է արվում այս ուղղությամբ»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանին՝ հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Պաշտոնյան նշեց, որ 15 օրում մաքրման աշխատանքները կավարտվեն: Ավինյանը շարունակեց. «Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, դա բերել է իր խնդիրները՝ ճանապարհների հետ կապված. ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ»: Զեկուցվեց, որ շաբաթ-կիրակի օրերին կսկսեն փոսալցման աշխատանքները:

Leave a Comment