«Երկու շաբաթվա ընթացքում տեխհսկողության բնութագիրը պատրաստ լինի». Տիգրան Ավինյան

«Երկու շաբաթվա ընթացքում տեխհսկողության բնութագիրը պատրաստ լինի». Տիգրան Ավինյան

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Նշվեց, որ որոշման նախագիծ է պատրաստվել, որով առաջարկվում է առանձնահատկություններ սահմանել գնումների գործընթացի հետ կապված: Քաղաքապետը նկատեց. «Լավ է, որ Կառավարության որոշումը պատրաստել եք, բայց ես հանձնարարել էի նաև, որ պետք է պատրաստ լինի տեխհսկողության տեխբնութագիրը, ինչը, հասկացա, տեղի չի ունեցել: Երկու շաբաթվա ընթացքում լուծել հարցը»:

Leave a Comment