Տակաիչիի կուսակցությունը hամոզիչ հաղթանակի է հասել խորհրդարանական ընտրություններում

Տակաիչիի կուսակցությունը hամոզիչ հաղթանակի է հասել խորհրդարանական ընտրություններում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ) համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում՝ ապահովելով 465 տեղերից 316-ը, ըստ ճապոնական NHK հեռարձակողի:

Սա ԼԴԿ-ի լավագույն արդյունքն է 1955 թվականին հիմնադրումից ի վեր։ Կուսակցությունը ապահովել է սահմանադրական մեծամասնություն ստորին պալատում՝ հարթելով բարեփոխումների ճանապարհը։

Նույնիսկ արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Տակաիչիին։

«Սանաե, ինձ համար պատիվ էր աջակցել ձեզ և ձեր կոալիցիային։ Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ձեր պահպանողական, «խաղաղություն ուժի միջոցով» օրակարգի ընդունման գործում»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth սոցցանցի իր էջում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment