Ֆրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջ

Ֆրանսիան և Ուկրաինան ստորագրել են նամակ՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ պաշտպանական տեխնոլոգիաների համատեղ մշակման ուղղությամբ։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը՝ Կիև կատարած այցի արդյունքներով։

«Ես իմ գործընկերոջ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի հետ ստորագրել եմ մտադրությունների մասին նամակ՝ նորարարական պաշտպանական լուծումների համատեղ մշակման և ներդրման վերաբերյալ, մասնավորապես՝ անօդաչու համակարգերի և տվյալների մշակման ոլորտում»,-տեղեկացրել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայում այցելել է մարտական դրոնների արտադրությամբ զբաղվող գործարան։ Այցի ընթացքում Վոտրենին ուղեկցել են ֆրանսիական բարձրագույն զինվորականներ, այդ թվում՝ փոխծովակալ Ժակ Ֆայյարը։

Leave a Comment