Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։
