Ճապոնիայում քարանձավային առյուծները բնակվել են դեռ մինչև մարդկանց հայտնվելը

Ճապոնիայում քարանձավային առյուծները բնակվել են դեռ մինչև մարդկանց հայտնվելը

Քարանձավային առյուծները մի քանի տասնյակ հազար տարի առաջ ապրել են Ճապոնիայի հիմնական տարածքում. սա մինչ այժմ հայտնի չէր հնէաբաններին: Այս փաստն առաջին անգամ պարզել են Ճապոնիայի առաջադեմ հետազոտությունների համալսարանի (Սոկենդայ) և այլ գիտական կենտրոնների մասնագետները, հաղորդում Է Nikkei-ը:

Հայտնագործությունն արվել է օրգանական մնացորդների գենետիկ վերլուծության հիման վրա։ Դրանք հայտնաբերվել են Աոմորի, Սիձուոկա և Յամագութի պրեֆեկտուրաներում, այսինքն՝ Հոնսյու կղզու հյուսիսից մինչև հարավ-արևմուտք: Արդյունքները համեմատվել են մոլորակի այլ շրջաններում ստացված տվյալների հետ, ինչը թույլ է տվել ճշգրիտ նույնականացնել այս նախնադարյան գիշատիչներին։ Քարանձավային առյուծներն Աֆրիկայից Եվրասիա են գաղթել մոտ մեկ միլիոն տարի առաջ: Սոկենդայի մասնագետների կարծիքով, նրանք Ճապոնիա են ժամանել մոտ 73,000 տարի առաջ՝ ցամաքային միջանցքով, որն այդ ժամանակ Ճապոնիան կապել է մայրցամաքի հետ: Քարանձավային առյուծները Ճապոնիայում անհետացել են առաջին մարդկանց ժամանումից մոտ 10,000 տարի առաջ: Մարդիկ մայրցամաքից կղզիներ են գաղթել ցամաքային միջանցքով մոտ 40,000 տարի առաջ:

Leave a Comment