Aurora News | Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են․ Կոբախիձե

Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Այս մասին ասել է երկրի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն։

«Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը և նրա բյուրոկրատիան կկարողանան վերականգնել ինքնիշխանությունը։ Այդ դեպքում իրավիճակը կփոխվի։

Սակայն, առայժմ, իրավիճակը դժվար է մնում եվրոպական բյուրոկրատիայի համար։ Հետևաբար, մեր հարաբերությունները մնում են նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարիներին, ինչը մեծ ցավ է», – ասել է Վրաստանի վարչապետը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Leave a Comment