PressMedia.am | Մահացել է Արեգա Պետրոսյանը



Մշակույթ


Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Միքայելի  Պետրոսյանը։ 

Ծնվել է 1940թ սեպտեմբերի 1 -ին, Արցախի Այգեստան (Բալուջա) գյուղում։ Մինջնակարգն ավարտելուց հետո աշխատել է ԼՂԻՄ  երգի-պարի պետական համույթում՝ որպես պարուհի, իսկ 1969-թվականից  մինչ 2023թ ծառայել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան  դրամատիկ թատրոնում ՝ որպես դերասանուհի ։ 
Ա. Պետրոսյանը կերտել  է 70-ից ավել գլխավոր և դրվագային դերեր։
Խաղացել է ողբերգական և կատակերգական դերեր։

Դերասանուհու  լիարժեք և ավարտուն կերպարներից են. Կարինե (Ա. Պապայան՝ « Արտասահմանյան փեսացու»), Պերդիտա (Վ. Շեքսպիր « Ձմեռային հեքիաթ»), Դավիդ Կոպերֆիլդ ( Չ. Դիկկենս՝ « Դավիթ Կոպերֆիլդ»), Մարթա ( Ա . Կասոնա ՝ « Ծառերը կանգնած են մահանում ») , Կորինկինա (Ա. Օստրովսկի ՝ « Անմեղ մեղավորները»), Մամքան ( Մուրացան ՝ « Ռուզան» ) և այլն ։ 

Պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով , արժանացել է ՀՀ «արտիստ» մրցանակին։
Մեր ցավակցությունն  ու զորակցությունն ենք հայտնում հարազատներին և բարեկամներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին,  « Կարմիր բլուր» սգո սրահում
 ( ք. Երևան, Շիրակի 74/1), ժամը 17:00-20:00 

Հուղարկավորությունը՝ նույն վայրից փետրվարի 10-ին , ժամը  13:00-ին։

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկ թատրոն





Leave a Comment