Ուժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էր։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 9/1, Շիրակի 18 և Շիրակի 70 հասցեներում պաշտոնապես բացվել են շարժման` միանգամից 3 տարածքային
գրասենյակներ:
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման մյուս անդամները հանդիպում ունեցան շենգավիթցիների հետ, խոսեցին շարժման առաջիկա անելիքներից ու ծրագրերից, պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին, լսեցին նրանց խնդիրները։