Թրամփի նոր հրամանագիրը վերանայում է զենքի արտահանման քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագր, որը փոխում է զենքի վաճառքի մոտեցումը: Այժմ առաջնահերթություն կտրամադրվի այն երկրներին, որոնք ունեն բարձր պաշտպանական ծախսեր և ռազմավարական նշանակություն իրենց տարածաշրջաններում, հայտնում է Reuters-ը:

Հրամանագիրը պահանջում է դաշնային մարմիններին նախապատվությունը տալ այն գործընկերներին, որոնք զգալի ներդրումներ են անում իրենց պաշտպանության մեջ և զբաղեցնում կարևոր դիրքեր հիմնական տարածաշրջաններում:

Այս քայլը կարագացնի ամերիկյան զենքի մատակարարումները դաշնակիցներին և կօգտագործի արտասահմանյան գնումները՝ ԱՄՆ արտադրական հզորությունները ընդլայնելու համար:

Սպիտակ տունը նշում է, որ ապագա գործարքներում առաջնահերթությունը տրվելու է ամերիկյան շահերին:

Leave a Comment