Aurora News | Դա օրենսգրքով սահմանված հանցագործություն է․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրել է.

«Տեսա, որ ռուսաստանցի օլիգարխի թիմը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում օլիգարխը իր գրպանից փող է տալու նախարարներին։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ նրանք տենչում են այն ժամանակներին, երբ օլիգարխի եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, և ծրարով փող էին բաժանում միմյանց, բայց նկարագրվածը քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է։

Այս օտարածին օլիգարխներին թույլ չենք տալու մեր երկրին վերաբերվել Կալուգայի զավոդի պես։

Leave a Comment