Երկուշաբթի Հայաստան կժամանի ԱՄՆ փոխնախագահ Վենսը։ Քաղաքական մեկնաբանների գնահատմամբ՝ վերջերս ստորագրված շրջանակային փաստաթուղթը հիմք է ստեղծել խորքային համագործակցության համար, իսկ առաջիկայում սպասվող բարձր մակարդակի այցը կարող է դառնալ շրջադարձային։
Ըստ քաղաքագետ Էդգար Առաքելյանի՝ Վենսի այցը շրջադարձային է, նաև՝ պատմական։
Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք փորձում են նվազեցնել հայ-ամերիկյան շփումների նշանակությունը. «Այն նույն շրջանակներն են, որոնք այսօր էլ փորձում են վարկաբեկել TRIPP-ը, հայ-ամերիկյան հարաբերությունները և օրակարգը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
