«Հայաստանը ես եմ» նախաձեռնություն ֆեյսբուքյան էջը հրապարակում է կատարել կից ներկայացնելով տեսանյութ․
«Իրատեսական և հիմնավորված առաջարկ ունենք՝ բարեկեցության և անվտանգության ավելացման։ Եթե որևէ երկրորդ ուժի կողմից նման առաջարկ կլինի, ես խոսք եմ տալիս գամ ձեզ մոտ հարցազրույցի և ընդունեմ, որ եղել է։ Այդպիսի հզոր ծրագիր ունենք, որի վրա աշխատել ենք տարիներ։ Հիմքը մոտ 650 էջանոց գիտական, դոկտորական աշխատանքն է, բոլոր ասպեկտները հաշվի առած, բոլոր հնարավորությունները, ներուժները բացահայտած ու լուծումները տված։ Այդպիսի փաստաթուղթ որևէ մեկը չունի»,- նշել է նա։