ԱՄՆ վարչակազմը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել «Խաղաղության խորհրդի» նիստ՝ Գազայի հատվածի կարգավորման հարցով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Սպիտակ տունը ցանկանում է օգտագործել առաջնորդների հանդիպումը՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու, ինչպես նաև Գազայի հատվածի վերակառուցման համար միջոցներ հայթայթելու համար։
«Սա կլինի Խաղաղության խորհրդի առաջին նիստը և Գազայի վերականգնման համար դրամահավաքի համաժողովը», – աղբյուրին մեջբերում է հրատարակությունը։ Գագաթնաժողովի ծրագրերը գտնվում են նախնական փուլում և կարող են փոփոխվել։
Հունվարի 22-ին Հայաստանը դարձավ 19 երկրներից մեկը, որոնք ստորագրեցին «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին փաստաթուղթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու գաղափարը նախատեսում է Գազայի հակամարտության կարգավորման միջազգային հարթակի ստեղծում՝ դրա մանդատը այլ ճգնաժամերի վրա ընդլայնելու հնարավորությամբ։
