Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր

Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Արթուր Վ․-ի վարած «Honda Fit» մակնիշի և 46-ամյա Կարեն Ի․-ի վարած «ՈւԱԶ 452» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Honda Fit»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment