Այս պայմաններում մասնագետները բարձրադիր լեռներում վերացնում են վթարային անջատումը․ Պետրոսյան

Այս պայմաններում մասնագետները բարձրադիր լեռներում վերացնում են վթարային անջատումը․ Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այս պայմաններում այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սևան» էլ.ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում վերացնում են Ծովագյուղ 35/6 կՎ ենթակայանից սնվող 6 կՎ օդային գծի վթարային անջատումը, որն իրականացնում է մի շարք ռազմավարական կառույցների էլեկտրասնուցումը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր մասնագիտական ստորաբաժանումներին եւ հերթապահ խմբերին՝ անբասիր ու հանձնառու աշխատանքի համար՝ անկախ ժամից եւ եղանակային պայմաններից»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment