Aurora News | Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին

Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել  է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությանը։

Նրա խոսքով՝ եթե Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նպատակների վերաբերյալ առաջանան հարցեր կամ անորոշություններ, իրենք պատրաստ են պատասխանել և վերացնել դրանք։

Արաղչին ընդգծել է. «Դա անելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»։

Leave a Comment