ՀՀ-ում հղիության արհեստական ընդհատման արգելման մասին ստահոդ պնդումներ են․ ԱՆ

ՀՀ-ում հղիության արհեստական ընդհատման արգելման մասին ստահոդ պնդումներ են․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայըտնում են, որ «Cgtnturk.com» լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում։ Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանակացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս հրապարակել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ չհիմնավորված և մանիպուլյատիվ նյութեր, որոնք չեն հաստատվել պաշտոնական աղբյուրներով։

Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ։

Կոչ ենք անում հանրությանը, մեդիա հարթակներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին», – ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment