Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Պատարագի էի եկել, բայց որ Փաշինյանն էստեղ է գալու, հետ դառնամ։ Տանել չեմ կարողանում նրան»,- Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց քաղաքացին։ «Չեմ ուզում տեսնել նրան, չեմ ուզում նա մտնի էնտեղ, որտեղ իմ սրբավայրն է, իմ նախնիների սրբավայրն է»,- հավելեց կինը։
|
|
«Ամեն կիրակի գալիս եմ պատարագի, բայց տեղյակ չէի, որ Փաշինյանն էստեղ է լինելու»,- Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց քաղաքացին։ Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում եկեղեցու դեմ իրականացվող արշավին, ասաց․ «Ինձ թվում է՝ պետք չի խառնվել եկեղեցական գործերին․ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի»։
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 18–ին, իր թիմակիցների եւ շրջիկ աջակիցների հետ պատարագի է մասնակցում Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում։
Դեռեւս հայտնի չէ, թե ով իշխանականների համար պատարագը կմատուցի։ Նշենք, որ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգեւորականներից է։
|