«Թուրքերի կարծիքով՝ հիմա իրենց ծրագիրն իրականացնելու հարմար ժամանակն է»․ Էդուարդ Շարմազանով

«Թուրքերի կարծիքով՝ հիմա իրենց ծրագիրն իրականացնելու հարմար ժամանակն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պանթուրքիզմի կամակատարներին հիշեցնեմ 1918-ի Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի ինքնախոստովանությունը։
Դեռեւս 1918-ին Վեհիբ փաշան ասել է,որ ճակատագիրը տանում է Թուրքիային Արևմուտքից դեպի Արևելք։
Այնուհետև նա շարունակում է. «Մենք հեռացանք Բալկաններից, հեռանում ենք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի Արեւելք՝ այնտեղ է մեր արյունը, մեր կյանքն ու մեր լեզուն»։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Վեհիբն ասում է. «Մեր եղբայրները գտնվում են Բաքվում …Մեզ անհրաժեշտ է ճանապարհ, բայց դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին։ Պահանջելով Վանը՝ դուք փակում եք մեր ճանապարհը դեպի Պարսկաստան, պահանջելով Զանգեզուրն ու Նախիջևանը՝ դուք խոչընդոտում եք մեր ճանապարհը դեպի Բաքու…Դուք պետք է մի կողմ քաշվեք ու զիջեք մեզ այդ ճանապարհը»։
«Судьба гонит Турцию с Запада на Восток. Мы ушли с Балкан, уходим также из Африки, но мы должны распространиться на Восток – там наша кровь, наша жизнь и наш язык. Это стихийное тяготение, наши братья находятся в Баку, Дагестане, Туркестане и Азербайджане. Нам нужна дорога туда, а вы, армяне, стоите на нашем пути. Требуя Ван, вы закрываете нам дорогу в Персию; требуя Нахиджеван и Зангезур, вы становитесь препятствием на нашем пути в долину Куры и Баку. Карс и Ахалцых закрывают наш путь в Казах и Гянджу. Вы должны отстраниться и уступить нам дорогу. Вот в чем наш спор…».
Ал. Хатисян. Возникновение и развитие Республики Армения, Афины 1930, с. 70, (на арм. яз.) цитата А. М. Погосян, Карсская область в составе России, с. 264.
Հ.Գ. Թուրքերի ծրագիրը չի փոխվել։ Ավելին․ նրանց կարծիքով հիմա այն իրականացնելու հարմար ժամանակն է, քանի որ Հայաստանում իշխում է ապազգային ու թրքահպատակ կապիտուլյանտ ռեժիմ»։

Leave a Comment