Սա բոլորիս համար լավ քննություն է, որ հասկանանք՝ ինչպես ենք մենք մեր վրիպումներին պատասխանում։ Այս մասին «Շանթ» ՀԸ եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իր հորեղբորորդու՝ Սամվել Կարապետյանի հայտարարության շուրջ աղմուկին։
Սարգիս Կարապետյանի՝ անգամ կոնտեքստից կտրված հայտարարությունը պետք է թույլ չտայինք, որ լիներ, քանի որ դա կարող էր մեկնաբանվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, ասել է Նարեկ Կարապետյանը։
«Ցավալի բան էր, բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները չեն բերել մահեր, աղքատություն։ Մեր քայլերը բերում են աշխատատեղեր, բարեկեցություն մեր հայրենիքին»,- նշել է Նարեկ Կարապետյանը։