«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը անդրադարձել է ֆուտբոլիստի խաղադաշտ վերադառնալու հեռանկարներին։
«Չեմ կարող հստակ ասել, թե երբ Զախարյանը դուրս կգա խաղադաշտ։ Արսենն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ, իսկ հետագա քայլերը կախված են գլխավոր մարզչի որոշումներից», – Գոլուբինի խոսքերն է մեջբերում «Championat»-ը։
Իսպանական COPE-ն ավելի վաղ տեղեկություն էր հայտնել, թե թիմի գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն անձնական զրույցի ընթացքում Զախարյանին տեղեկացրել էր, որ ապագայում հույսեր չի կապում նրա հետ։