Գազայի վերականգնումը կսկսվի բնակչության վերաբնակեցմամբ. ԱՄՆ դեսպան

Բոլոր պատանդների ազատ արձակումից հետո կսկսվի Գազայի վերականգնումը, որը կիրականացվի արագացված տեմպերով՝ մարդկանց տեղափոխմամբ վտանգավոր շրջաններից։ Այդ մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։

«Այժմ ամեն ինչ շատ ավելի արագ կզարգանա, երբ պատանդները վերադարձել են։ Սա չի լինելու մեկանգամյա իրադարձություն, այլ գործընթաց է լինելու․ մարդիկ կսկսեն տեղափոխվել իրականում վտանգավոր տարածքներից՝ կարմիր գոտիներից, դեպի կանաչ գոտիներ։ Կկառուցվի բնակարանային ֆոնդ, կվերականգնվեն կոմունալ ծառայությունները»,-ասել է Հաքաբին։

Վերջին օրերին, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելու մասին հայտարարված որոշմանը, պաղեստինյան անկլավում շարունակում են գրանցվել պաղեստինյան խմբավորումների և իսրայելական ուժերի միջև կանոնավոր բախումներ։

Leave a Comment