Ռոնալդուն սպառնում է լքել Սաուդյան Արաբիան

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, առաջիկա ամռանը լքի Սաուդյան Արաբիայի առաջնությունը։

Ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում տիրող մթնոլորտից, ինչի պատճառով սկսել է բոյկոտել հանդիպումները և լրջորեն դիտարկում է հեռանալու տարբերակը։

41-ամյա պորտուգալացին տեղեկացրել է Սաուդյան լիգայի բարձրաստիճան ղեկավարներին, որ մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո խզել կապերն ակումբի հետ։ Հարձակվողի պնդմամբ՝ ինքն իրեն «դավաճանված» է զգում։

Leave a Comment