Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված, ապա՝ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտարարում է՝ իր նկատմամբ կիրառված կարգապահական քայլերը եղել են ապօրինի և հակականոնական։ Նրա խոսքով՝ կաթողիկոսը միանձնյա որոշում է կայացրել՝ չպահպանելով եկեղեցական ընթացակարգերը։
Սարոյանը կաթողիկոսին մեղադրում է թեմական կյանքին միջամտելու մեջ, ասում է՝ թեմը չի վերադարձել բնականոն կանոնական ընթացքին․
«Նա նորից միջամտեց թեմական կյանքին և փորձեց բռնության, վախի, կաշառքի միջոցով քահանաներին իր կողմը գրավել։ Սա աննախադեպ երևույթ է, երբ որ կաթողիկոսը միջամտում է թեմական կյանքին»,- ասաց նա։
Ըստ Սարոյանի՝ կաթողիկոսը չունի նման գործողություններ իրականացնելու կանոնական իրավունք, հատկապես՝ այն պարագայում, երբ իր դեմ պաշտոնապես ներկայացված են մեղադրանքներ. «Ընտանեկան կալվածք չի եկեղեցին, մենք էլ իրենց ճորտերը չենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
