Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի որդին՝ Բրուքլին Բեքհեմը ազատվել է իր «հայրիկ» դաջվածքից։ Լրագրողները նկատել են, որ Բրուքլինը «հայրիկ» գրառումը փոխել է տարբեր սիմվոլներով։
Ավելի վաղ Բրուքլինը խզել էր կապը ընտանիքի հետ՝ իր կնոջ՝ Նիկոլա Պելցի հետ հարաբերությունների շուրջ ծնողների հետ ունեցած կոնֆլիկտից հետո: Բեքհեմ կրտսերը սոցիալական ցանցերում արգելափակել էր իր ծնողներին՝ նշելով, որ նրանց հետ կհաղորդակցվի միայն իր փաստաբանների միջոցով:
Անցյալ տարի նա կրծքից հեռացրել էր «մայրիկի տղա» գրությունը։
