Հրաձիգ Հայկ Սարգսյանը դարձել է մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթացող հրաձգության մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայկ Սարգսյանն արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Սարգսյանը 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում 382 միավոր արդյունքով երկրորդն էր՝ 1 միավորով զիջելով մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին։

Փետրվարի 5-ին Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը դարձել էր մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող։

Leave a Comment