Մահափորձից ողջ մնացած ռուս գեներալը գիտակցության է եկել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀԳՎ պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեեւը, որի դեմ փետրվարի 6-ին մահափորձ էր կատարվել, հաջող վիրահատության է ենթրակվել, տեղեկացրել է «Коммерсант» պարբերականի աղբյուրը։

Ալեքսեեւը երեկվանից արհեստական կոմայի մեջ էր։ Գեներալի դեմ հարձակումը կատարվել էր Վոլոկոլամսկի խճուղում գտնվող տանը։ Հանցագործը հետեւել էր աշխատանքի գնացող Ալեքսեեւին սանղահարթակում։

Որոշ տվյալներով՝ գեներալը հասցրել է արձագանքել առաջին կրակոցներին, ուստի գնդակները դիպել են ոչ թե մարմնին եւ գլխին, այլ վերջույթներին։ Սակայն, փախուստի դիմելով հանցագործության վայրից՝ մարդասպանը ծանր վիրավորել է նրան կրծքավանդակի կամ որովայնի շրջանում։ Վլադիմիր Ալեքսեեւը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի եւ հրազենի ապօրինի շրջանառման հոդվածներով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment