
Լիլոն, փաստորեն, դեռ գլխի չի ընկել, թե ինչ է իրականում Նիկոլն անում: Բա չի հասակացել, որ ասենք նախարարներին ու նրանց բարձրաստիճան ենթականերին միլիարդավոր դրամների հասնող վերջին պարգևատրման հիմնական նպատակը ևս քաղաքական է եղել: Լիլոն չի՞ հասկանում, որ ինչպես իրեն, այնպես էլ մյուս ՔՊ-ականներին, ամբողջ պետական համակարգն էլ՝ վրադիր, փողի ուժով է Նիկոլը փորձում հնազանդեցնել, որ ամրապնդի իր իշխանությունն ու լուծի ընթացիկ խնդիրնեը:
Եթե զինվորականներին բարձր աշխատավարձ է տալիս, չի տալիս այն պատճառով, որ նրանց ծառայությունը գնահատում է, այլ տալիս է, որպեսզի համակարգը Պապիկյան Սուրիկի դեմ չապստամբի կամ ընդդիմությանը չմիանա, երբ նման վտանգ ստեղծվի: Իրավապահներին ու դատավորներին կերկոխ է անում, որպեսզի նրանք ամուր պահեն իր հետույքն աթոռում, որպեսզի հետո Աննան ստիպված չլինի հայտնվել ԱԱԾ մեկուսարանում: Ուսուցիչնեին էլ տալիս է, որպեսզի Թուրքիայում մշակված կրթական ծրագրերի դեմ չապստամբեն ու լուռ, խոնարհ կերպով մատաղ սերնդի գիտակցությունն այալսերեն:
Եթե Նիկոլը ժողովրդի դարդը լիներ, ապա առաջին բանը, որ պետք է աներ, թոշակները բարձրացնելն էր, բայց դրա փոխարեն նախընտրում է նախ ճշտել՝ ինչ են անելու թոշակառուները հավելյալ 10000 դրամի հետ՝ եզրահանգելով, որ փողի հետ ճիշտ վարվելու ձևը թոշակառուները չգիտեն դեռ:
ՔՊ-ն «քամուն է տալիս» հարկատուների փողերը, որպեսզի լիարժեքորեն իրագործի Հայաստանի հետ կապված դրսի տերերի ծրագրերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: