Հունգարիան չի մասնակցի Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայմանը, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտություն։
Սոմբատհեյում նախատեսված հակապատերազմական հանրահավաքից առաջ նման դիրքորոշում է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Երբ խոսում ենք պատերազմի մասին, պետք է անկեղծ լինենք։ Այսօր վտանգը կայանում է Ուկրաինա հունգարական փող ուղարկելու մեջ, վաղը երիտասարդ հունգարացիները կարող են ուղարկվել պատերազմ։ Եվրոպական զորքերի ներկայությունն Ուկրաինայում կնշանակի ուղղակի հակամարտություն Ռուսաստանի հետ»,-գրել է նա X-ում։