Վտանգավոր երթևեկություն ՀՀ մի շարք տարածաշրջաններում • Tribune.am

Փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։

Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment