ԱՄՆ-ն նախատեսում է Խաղաղության խորհրդի նիստ անցկացնել

Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին Վաշինգտոնում անցկացնել Գազայի խաղաղության խորհրդի նիստ։ Նշվում է, որ «Սպիտակ տունը փետրվարի 19-ին նախատեսում է Գազայի խաղաղության խորհրդի նիստ՝ բարձր ղեկավարության մակարդակով»։

«Սա կլինի Խաղաղության խորհրդի առաջին նիստը և Գազայի հատվածի վերակառուցման համար դրամահավաքի համաժողով»,-  մեջբերվում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։

Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տունը հույս ունի, որ հանդիպումը կնպաստի պաղեստինյան անկլավում կարգավորման ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին

Leave a Comment