Ուրանի հարստացման մակարդակը կախված կլինի Իրանի պահանջներից. Արաղչի – Armenia Today

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների օրակարգից հանվել է ուրանի զրոյական հարստացման հարցը, հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին: Այս մասին գրում է Interfax-ը:

«Հարստացման մակարդակը զրոյի հասցնելը բանակցություններում չի քննարկվում։ Ուրանի հարստացման մակարդակը կախված է երկրի կարիքներից», – ասել է Արաղչին։

Նա նաև հայտարարել է, որ «ուրանի հարստացումը Իրանի սուվերեն իրավունքն է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»: Նախարարը հավելել է, որ արդեն հարստացված ուրանը չի լքի երկրի սահմանները: Ընդ որում, Արաղչին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ «հուսադրող համաձայնության» կհասնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ը Մասկատի բանակցություններում եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ:

Հունվարի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը և օժանդակ նավերը հասել են Մերձավոր Արևելք։ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան»։ Նրա խոսքով, ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է «արագ կատարել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում՝ ուժ և բռնություն կիրառելով»։

Leave a Comment