Oպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳն Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։

Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին:

Ոստիկանների ու փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում հերթական նման իրավիճակը հաղթահարվեց առանց մարդկային կորուստների։



Leave a Comment