Արմենը հայտնվել է շատ անհարմար իրավիճակում. մարդը, փաստորեն, մինչև հիմա չի տարբերում Էթնիկ ծագումը քաղաքական ինքնությունից:
Իրանի ադրբեջանցիները ԻԻՀ քաղաքացիներ են: Նրանց աշխարհայացքը ձևավորվել է Իրանի պետական քաղաքականության շրջանակում, որը, նկատենք, շատ առումներով հայասիրական է. էթնո-հոգեվանության տեսանկյունից շատ առումներով Բաքվի ու Իրանի ադրբեջանցիները միմյանց հետ ոչ մի կապ չունեն:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ադրբեջանցիներին, ապա սրանց կերտել է Ադրբեջանի հայատյաց իշխանությունը՝ տալով այնպիսի ինքնություն, որի հիմքում արմենոֆոբիան է.այդ մարդիկ Իլհամի ունրա հոր պտուղներն են,որոնց «ուղեղները լվացել են»։
Նիկոլի թիմակիցը, ելնելով իր շեֆի քաղաքական շահերից, անտեսել է այն փաստը, որ Ադրբեջանի քաղաքացիները ծրագրավորված են ատելության գաղափարախոսությամբ, ինչը բացակայում է իրանցի վարորդբերի պարագայում: Հետևաբար՝ հավասարութան նշան դնել այս երկու սուբյեկտի միջև առնվազը տհասություն է կամ գիտակցված խաբեբայություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: