Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը համոզված է, որ ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կարող է հասնել համաշխարհային մակարդակի բարձունքների։
«Երկրպագում եմ նրան և մաղթում ամենալավը։ Հույս ունեմ, որ նա կամրապնդվի հիմնական կազմում և կդառնա առաջին համարը ոչ միայն Փարիզում, այլև աշխարհում», – Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում ռուս դարպասապահը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է վեց հանդիպում, որոնցից երկուսում դարպասն անառիկ է պահել։ Սաֆոնովը ֆրանսիական ակումբին միացել է 2024 թվականի ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։