Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։
Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը։
Լարված են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, իսկ հսկայկան խցանումն էլ արդեն 2 ժամ է՝ պահպանվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: