ԱԺ ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին

ԱԺ ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին

7 փետրվարի 2026 – 11:11 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվել են 2026 թվականի հունիսի 7-ին: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել:

«Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին»,– ասված է հրամանագրում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Leave a Comment