Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են գիշերը ՌԴ զանգվածային հարձակումների մասին։ Նշվում է, որ խոշոր հրդեհ է բռնկվել Յագոտին քաղաքի Roshen-ի պահեստներում։
ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ ՀՕՊ-ը որսացել և ոչնչացրել է ուկրաինական ինքնաթիռ-ԱԹՍ-ների 82 տեսակ։ Ռուսական կողմը ևս տեղեկացնում է հրդեհների մասին, մասնավորապես, նշվում է, որ Տվերի մարզի ձեռնարկություններից մեկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։
