Արարատի մարզում 47-ամյա տղամարդը ավտոմեքենայում շանտաժի միջոցով մի քանի անգամ հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ և սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Ք․ Խ․-ն իր կողմից վարած ավտոմեքենայում շանտաժի միջոցով 3 անգամ հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Մ․ Կ․-ի նկատմամբ և սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ք. Խ․-ն իր կողմից վարած ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
