Արդարադատության նախկին փոխնախարար Տրոպինը խեղդվել է լոգարանում

Արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինը մահացել է լոգարանում խեղդվելուց հետո, հաղորդում է «112» Telegram ալիքը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Սերգեյ Տրոպինի բնակարանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է լոգարանում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ նախկին փոխնախարարի մահը քրեական բնույթ չի կրել։

Նշենք, որ Սերգեյ Տրոպինը արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 1996 թվականին։ 

Թարգմանությունը՝ Past.am

Leave a Comment