Քննարկվել են Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման հարցեր

Քննարկվել են Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման հարցեր

Սևան քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ։ Մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։

Խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, ներկայացվել են փոխհատուցում ստանալու իրավունքները, բողոքների լուծման մեխանիզմները և բազմաթիվ այլ թեմաներ։

Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օտարման ենթակա հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment